Ահա թե ինչպես կարելի է հեռացնել զուգարանի դեղին նստվածքը թեյի պարկիկների միջոցով. Պարզ, բայց արդյունավետ միջոց

Արեւելյան տնային տնտեսուհիները նախընտրում են բնական մաքրող միջոցներ։ Ուստի կենցաղային քիմիայի փոխարեն զուգարանակոնքը մաքրում են օգտագործված թեյի պարկիկներով։

Պարզապես դրանք քսում են զուգարանի կեղտոտ պատերին ու մի քիչ թողնում։ Որպես կանոն, 20 րոպեն բավական է, որպեսզի նստվածքն օքսիդանա։ Այնուհետև հեշտությամբ մաքրում են այն սովորական խոզանակով:

Թեյի պարկիկները բծերի դեմ․

Իրականում օգտագործված թեյի պարկիկները կարող են լուծել ավելի շատ խնդիրներ։ Նախ, Դուք կազատվեք տհաճ դեղին նստվածքից։ Երկրորդ՝ կմաքրեք զուգարանը վնասակար միկրոֆլորայից։ Իսկ թեյի տոպրակները կվերացնեն տհաճ հոտը։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն