Դեմքի անցանկալի մազերից ցանկանում է ազատվել ցանկացած կին։ Դա խիստ էսթետիկական տհաճություն է պատճառում։
Մեր օրերում առաջարկվում են տարատեսակ ծառայություններ ու միջոցներ, որոնք սակայն ոչ բոլորին են հասանելի։ Առաջարկում ենք պարզ միջոց, որը կօգնի ազատվել դեմքի անցանկալի մազերից։ Միջոցը պատրաստելու համար անհրաժեշտ է 2 ճ/գ աղացած սուրճ, 1 թ/գ սոդա, ջուր։
3 բաղադրիչները խառնել, որ ստացվի շիլա հիշեցնող զանգված։ Ստացված խառնուրդը քսել անցանկալի մազերի հատվածում և տրորել, այնուհետև ծածկել պոլիէթիլենով, թողնել 10 րոպե և լվանալ։ Կրկնել մեկ շաբաթ և անցանկալի մազերը կանհետանան։
Չոր մաշկի դեպքում պետք է զգուշորեն տրորել, քանի որ սուրճն ու սոդան կարող են գրգռել զգայուն մաշկը: Դիմակը լվանալուց հետո դեմքին քսել խոնավեցնող քսուք։