Մենովազին. էժան, բայց անգին դեղամիջոց. գանձ, որի մասին քչերը գիտեն

Այս դեղամիջոցը մատչելի է, վաճառվում է ցանկացած դեղատանը ու գերազանց օգնում է շատ հիվանդությունների պարագայում: «Մենովազինի» բաղադրությունը հետևյալն է`մենթոլ – 2.5 գրամ, նովոկաին- 1.0 գրամ, անեսթեզին -1.0 գրամ, սպիրտ –70 գրամ։

«Մենովազին» կարելի է օգտագործել ստորև բերված խնդիրների դեպքում`

Ռադիկուլիտ․ քսել պարանոցի ծոծրակային հատվածին ու մարմնի` նստանյարդի երկայնքով մեկ, ինչպես նաև ողնաշարին: Սա էականորեն կթեթևացնի վիճակը:

Աղերի կուտակում․ հոդերի աղերի կուտակումը կարելի է ամբողջությամբ բուժել` ցավող հատվածներին երկար ժամանակ «Մենովազին» քսելով:

Սրտի ցավեր․ դեպի ուսագոտու հատված գնացող սրտի ցավերի, գլխացավի, ատամնացավի դեպքում «Մենովազինի» բաղադրությամբ պետք է մերսել ականջի շրջակայքը օրական 2 անգամ:

Ոտքերի հետ կապված խնդիրներ․ այն տարիներին, երբ ոտքերդ քեզ արդեն բոլորովին չեն ենթարկվում, պետք է ոտնաթաթերին և ծնկափոսերին «Մենովազին» քսել օրական մեկ անգամ: Արդյունքը կգերազանցի ձեր սպասելիքները:

Ականջացավ․ օգնում է ականջացավի ու ականջների բորբոքման դեպքում: Բամբակը թրջել «Մենովազինի» մեջ ու դնել ականջին 15-20 րոպե:

Պզուկներ․ դեմքի պզուկները վերացնելու համար պետք է «Մենովազինով» միկրոթրջոցներ անել: Բամբակը թրջել ու դնել պզուկի վրա` մատով որոշ ժամանակ սեղմելով այն, ասես տաքացնելով:

Գլխացավ․ գլխացավի դեպքում «Մենովազինը» պետք է քսել ճակատին ու քունքերին:

Թութք․ առավոտյան լվացվեք, ցուցամատի վրա բինտ փաթաթեք, այն թրջեք «Մենովազինի» մեջ, մատը մտցրեք հետանցքը ու արագ պտտեք այն ուղիղ աղիի մեջ: Շատ ցավոտ պրոցեդուրա է, սակայն պետք է դիմանալ: Ամենօրյա այդպիսի 5 պրոցեդուրաներից հետո թութքը հավիտյան կանհետանա:

Կրծքագեղձի խնդիրներ․ շատ օգտակար է կանանց համար: Հենց որ կրծքագեղձում ինչ-որ ցավ կզգաք կամ ծակոց, անմիջապես այս դեղամիջոցը քսեք ցավող տեղերին: Ցավն արագ կանցնի, բորբոքումն էլ` հետը: Չկիրառել ուռուցքների դեպքում:

Հազով ուղեկցված մրսածություն․ այս դեպքում «Մենովազինով» պետք է տրորել մեջքն ու կրծքավանդակը, ինչից հետո անմիջապես փաթաթվեք տաք ծածկոցով կամ բրդյա սվիտեր հագեք ու պառկեք անկողնում: 2-3 պրոցեդուրայից հետո կարելի է ազատվել հազից:

Անգինա․ եթե ձեզ մոտ անգինա է սկսվում, ապա, բացի բժշկի կողմից նշանակված դեղերից, կոկորդի հատվածին «Մենովազին» քսեք ու նույնպես ծածկեք:

Հարբուխ․ հարբուխի դեպքում բավական է շնչել «Մենովազինի» լուծույթը` նախ՝ փակելով մեկ քթանցքը, ապա՝ մյուսը:

Հերպես շուրթերի վրա․ «Մենովազինի» լուծույթի մեջ թրջած բամբակը դնել հիվանդ հատվածի վրա: Կարելի է նաև այդ հատվածին «Մենովազինի» քսուք քսել:

Երակների վարիկոզ լայնացում․ այս հիվանդության դեպքում «Մենովազինի» կիրառությունը հանում է ոտքերի ցավի ու ծանրության զգացողությունը, նվազեցնում է այտուցվածությունը: Թեթև շրջանաձև շարժումներով «Մենովազինի» լուծույթը պետք է քսել ոտնաթաթերին ու բարձրանալ վեր:

Անքնություն․ եթե դուք տառապում եք անքնությամբ, բավական է բամբակը թրջել «Մենովազինի» սպիրտային լուծույթի մեջ ու դրանով տրորել վիզը` սկսած ծոծրակային հատվածից, ականջից ականջ: Դուք շատ արագ կկարողանաք քնել՝ առանց որևէ տեսակի քնաբեր օգտագործելու:

Հայմորիտ․ «Մենովազինն» օգտագործում են հայմորիտի դեպքում՝ ցավի նշաններից ու այտուցվածությունից ազատվելու համար: Բուն հիվանդության հարուցչի` վարակի վրա դեղամիջոցը չի ազդում: Նախնական նշանները՝ այտուցն ու ցավը, հանելու համար անհրաժեշտ է այս լուծույթի մի փոքր քանակություն քսել հայմորյան խոռոչների շրջանում ու թեթևակի մերսել դրանք:

Այս դեղամիջոցի գործողությունն ուժեղացնելու համար հայմորյան խոռոչի հատվածը ծածկում են բամբակյա կտորով: Կարելի է օգտագործել նաև մի քանի տակ ծալած թանզիֆ: Էֆեկտն ուժեղացնելու համար շատերն այս լուծույթը քսում են ճակատին ու քունքերին:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում