Այս 10 պարզ և մատչելի դեղատնային միջոցներն արդյունավետ են ցանկացած էլիտար կոսմետիկայից. դրանց արդյունքն ուղղակի ապշեցնում է

Գովազդի անվերջանալի հոսքը առաջարկում է կոսմետիկ միջոցներ, խնամքի միջոցներ, բուժիչ պրեպարատներ՝ մեկը մյուսից թանկ: Կոմերցիոն շրջանից դուրս գալը հեշտ է, պետք է միայն իմանալ, թե ինչպես անել դա:

Դեղատնային միջոցներ, որոնք կոպեկներ արժեն՝

Ջրածնի պերօքսիդ․ հայտնի հակասեպտիկը լավ է ծառայում դեմքի մաշկի համար: Պետք է լուծել այն ջրի մեջ՝ 1:1 չափաբաժնով և օգտագործել որպես դեմքի լոսյոն: Պերօքսիդը պակաս նկատելի կդարձնի անցանկալի պիգմենտացիան և կնվազեցնի մաշկային հիվանդությունների առաջացման ռիսկը:

Գետասպունգ․ այս միջոցը շատ վաղուց է օգտագործվում: Այն հարթեցնող հատկություն ունի: Վերացնում է կնճիռները, սպիերը:

Դրանից կարելի է դիմակ պատրաստել.

Բաղադրիչներ՝ 1 բաժակ ջուր, 2 թ.գ. ջրածնի պերօքսիդ, 1 փաթեթ գետասպունգ։

Խառնեք բոլոր բաղադրիչները, քսեք այն մաշկի պրոբլեմատիկ հատվածներին: Թողեք հինգ րոպե և լվացեք մեծ քանակությամբ ջրով:

Կալենդուլայի սպիրտային թուրմ․ բշտիկների դեմ անփոխարինելի միջոց է: Քսեք պրոբլեմատիկ հատվածներին օրական 3-4 անգամ:

Սալիցիլային քսուկ․ այն շատ փափուկ ազդեցություն ունի, լավ հեռացնում է մաշկի մեռած բջիջները:

Ցինկի քսուկ․ ունի հակաբորբոքային, հակասեպտիկ ազդեցություն: Մտնում է բոլոր թանկարժեք միջոցների բաղադրության մեջ, բայց ի տարբերություն դրանց՝ շատ էժան է:

Անգլիական աղ․ հայտնի է մագնեզիա անվանումով, կոսմետիկ նպատակներով օգտագործվում է փոշու տեսքով: Մագնեզիայով վաննաներ ընդունում են մեջքի և կրծքավանդակի մաշկի հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ, նաև նրանք, ովքեր տառապում են փսորիազով:

Կոսմետիկ կավ․ արդյունավետ է և դիմակների և վանների տեսքով: Լինում է տարբեր գույների՝ սպիտակ, կանաչ, երկնագույն: Հաշվի առենլով մաշկի յուրահատկությունները՝ պետք է ընտրել դրանցից մեկը և անպայման փորձել:

Սուլսենա մածուկ․ սուլսենան՝ սելենի դիսուլֆիդի հիման վրա էմուլսիա է: Եթե վարսերի հետ կապված խնդիրներ ունեք, հարկավոր է օգտագործել այս միջոցը:

Ռոմազուլան․ հակամիկրոբային, հակաբորբոքային պրեպարատ՝ երիցուկի հիման վրա: Այն կարելի է ավելացնել շամպունի, օճառի, լոգանքի գելի, դիմակների, վաննայի մեջ:

Գերչակի յուղ․ ունիկալ միջոց մազերի արագ աճի համար: Քսում են ունքերի, թարթիչների, գլխամաշկի վրա: Լավ արդյունքի կարելի է հասնել, եթե գիշերը քսած թողնեք:

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում