Ատամի ցավի հանկարծակի բռնկման դեպքում այևս չեմ վազում ատամնաբուժարան. այս միջոցն անմիջապես դադարեցնում է ցավը

Աղաջուրը բնական ախտահանիչ լուծույթ է, ինչպես նաև պարզ և արդյունավետ միջոց ատամի ցավի դեմ: Դուք միայն պետք է լուծեք 1/2 թեյի գդալ աղ մի բաժակ տաք ջրում և լվանաք այս հեղուկով բերանը: Այս միջոցը նաև կանխում է այտուցվածությունը:

Ջրածնի պերօքսիդ․ ջրածնի պերօքսիդը ցավազրկող է և օգնում է դիսկոմֆորտի ժամանակ: Այն ոչ միայն նվազեցնում է ատամի ցավը, այլև բուժում լնդերի արյունահոսությունը: Այն, ինչպես աղաջուրը, կարող է օգտագործվել որպես բերանի ողողիչ: Դա անելու համար 3 տոկոսանոց ջրածնի պերօքսիդը խառնեք նույն քանակի ջրով: Կուլ մի տվեք:

Մեխակ կամ մեխակի յուղ․ մեխակը դարեր շարունակ օգտագործվում է ատամի ցավի բուժման համար, քանի որ այն պարունակում է էվգենոլ, որը բնական հական եխիչ է: Անհրաժեշտության դեպքում, մի փոքր քանակությամբ աղացած մեխակ լցրեք ատամի վրա կամ մի քիչ ծամեք մի ամբողջական մեխակ, որպեսզի նրա յուղը հայտնվի ատամի վրա: Բացի այդ, դուք կարող եք կաթեցնել մի քիչ մեխակի յուղ (մոտ 2 կաթիլ) հիվանդ տեղի վրա և սպասել, մինչև ցավը հանդարտվի:

Սառը կոմպրես․ սառը կոմպրեսն արդյունավետ է ցանկացած ցավի դեպքում: Օգտագործեք սառույցով փաթեթ կամ սառույցը դրեք պլաստիկ տոպրակի մեջ, փաթաթել այն բարակ կտորով և հիվանդ ատամին դրեք 15 րոպեով, մինչև նյարդերը թմրեն: Այսպիսով, դուք նվազեցնում եք բորբոքումը և այտուցվածությունը:

Սխտոր․ սխտորը լայնորեն հայտնի է իր բուժիչ հատկությունների շնորհիվ: Այն սպանում է վնասակար բակտերիաները և հանդես է գալիս որպես ցավազրկող: Լավագույնն այն է, որ նրանից մածուկ պատրաստվի և դրվի հիվանդ տեղի վրա  կամ նույնիսկ դանդաղ ծամվի: Նման բուժումը կարելի է կրկնել մի քանի օր, մինչև ցավն անցնի:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում