Մшյրը որդու հուղшրկшվորությունից հետո վերցրեց նրա հեռшխոսն ու զшնգեց «սիրելիս» բաժանորդի համարին․ կզարմանաք, երբ իմանաք՝ ով պատասխանեց

Սամվելը վերջին շրջանում ինքնամփոփ էր դարձել, ժամերով փակվում էր սենյակում: Մայրը չգիտեր ինչով օգնել: Հետո նա անցավ աշխատանքի: Մի օր էլ անկեղծացավ ու պատմեց, որ սիրահարվել է մի կնոջ, ով նախկինում ամուսնացած է եղել, բայց ամուսնալուծված է: Մայրը լսել անգամ չուզեց այդ կնոջ մասին: Որքան էլ փորձեց որդին մորը պատմել սիրած կնոջ մասին, խնդրեց մեկ անգամ հանդիպել, մայրն անդրդվելի էր և հայտարարեց, որ նրա մասին լսել չի ուզում, երբեք չի ընդունի:

Ու հետո որդին գնաց, տեղափոխվեց այլ քաղաք: Մորը հազվադեպ էր զանգահարում, խոսում էր կարճ: Եվ տեղի ունեցավ չարաբաստիկ ավտով թարը: Սամվելը տեղում մա հացավ: Ու հանկարծ այդ պահին նրա գրպանում զանգեց հեռախոսը: Ընկերը՝ Դավիթը, վերցրեց հեռախոսը, Սամվելի մայրն էր զանգահարում.

«Երբ պատերազմի դաշտում էի, մտածում էի, որ ամենադժվարը զոհված ընկերոջ աչքերը փակելն է։ Բայց այդ պահին հասկացա, որ ամենադժվար բանը մորը որդու մահվան մասին հայտնելն է: Չգիտեի ինչ անել: Եթե չպատասխանեմ, մայրը կանհանգստանա, եթե միացնեմ, ստիպված կլինեմ ասել որդու մահվան մասին, նա կարող է չդիմանալ դրան»,- պատմում է Դավիթը:

Որդու հուղարկավորությունից հետո մայրը միացրեց որդու հեռախոսը: Որդու հեռախոսի էկրանից իրեն էր նայում կապուտաչյա մի հրաշք փոքրիկ: Հետո թերթեց հեռախոսահամարները, նկարները: Որքան երջանիկ էր որդին այդ լուսանկարներում, սիրելի կնոջ ու որդու կողքին, իսկ մայրը չուզեց ընդունել որդու երջանկությունը…

Նա հավաքեց «Սիրելիս» բաժանորդի համարը: Դողդոջուն ու նվաղուն մի ձայն պատասխանեց. «Կարո՞ղ ենք խոսել, ես Սամվելի մայրն եմ, ուզում եմ տեսնել թոռնիկիս»,- ասաց ու արցունքները սեղմեցին կոկորդը:

Հաջորդ օրը դռան զանգը հնչեց: Մարիան գրկել էր թոռնիկին ու արցունքների միջից լսվում էր հեկեկոցը. «Թանկագինս, անուշս, իմ քաղցր թոռնիկ»:

«Մենք նրան Ձեր պատվին անվանել ենք Մարիա»։

Երկու կանայք հեկեկալով գրկեցին միմյանց. «Ներիր ինձ աղջիկս, ներիր եթե կարող ես»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում