Տшնն шվելшցшծ խնձորները դեն չեմ գցում, փոխшրենն այսպիսի համեղ բшն եմ պшտրшստում․ անչափ հեշտ և համեղ է ստացվում

Պաստեղը մեր մանկության քաղցրավենիքն է: Նախկինում սա գնահատում էին մատչելիության համար: Այժմ պաստեղի հիմնական հաղթաթուղթը բնականությունն է: Դրանում ոչ մի վնասակար, քիմիական և վտանգավոր բան չկա ։

Պատրաստման եղանակը․ լվացված խնձորները կլեպով բաժանում ենք կտորների: Կորիզների հատվածը միանգամից դեն ենք նետում: Այնուհետև, խնձորները լցնում ենք ղազանի մեջ կամ հաստ պատերով կաթսայի մեջ: Եթե խնձորները շատ հյութալի չեն, ապա դուք կարող եք լցնել մի քանի բաժակ ջուր, այն հետագայում կեռա: Միացրեք կրակը, ծածկեք և շոգեխաշեք մինչև կլեպը փափկի: Կախված խնձորի սորտից՝ դա կտևի 1,5-ից մինչև 4 ժամ:

Խնձորի զանգվածը սառեցրեք և մանրացնելով՝ պյուրե դարձրեք: Մենք դա անում ենք բլենդերով: Դուք կարող եք անցկացնել մսաղացով:

Վերցրեք մի շերտ պերգամենտ, դրեք ֆորմայի վրա և քսեք պյուրեն: Եթե կա կասկած, թե արդյոք թուղթը կկպչի, կարող եք յուղել մի կաթիլ յուղով: Շերտի մաքսիմալ հաստությունը 7 միլիմետր է, բայց ավելի լավ է անել ավելի բարակ:

Պաստեղը դնում ենք ջեռոցում: Նվազագույն ջերմաստիճան ենք պահում, այն չպետք է բարձրանա 100 աստիճանից բարձր: Կամ դնում ենք արևի տակ և չորացնում մինչև պատրաստ լինի: Այնուհետև, թերթիկը շրջում ենք պերգամենտը դեպի վեր և վրան ջուր ցանում: Թուղթը հեշտությամբ հանվում է։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում