Հшյտնի է լшվшգույն բույսը ննջասենյակի հшմшր․ այն օգտագործելուց հետո шրդյունքը կապշեցնի Ձեզ

Հանրաճանաչ սենյակային բույսը՝ սանսևիերիան, խորհուրդ է տրվում ննջասենյակներում դնել քնի որակը բարելավելու համար:

Հետազոտությունների համաձայն՝ սանսևիերիան գիշերը մեծ քանակությամբ թթվածին է արտադրում, ինչը բարենպաստ ազդեցություն է ունենում քնի որակի վրա, իսկ առավոտյան նպաստում է տրամադրության և կենտրոնացման բարելավմանը։ Թթվածնի ցածր մակարդակը կարող է արթնանալուց հետո հանգեցնել գլխացավի, իսկ ավելի բարձր մակարդակն օգնում է ուղեղին ավելի լավ վերականգնել: Բացի այդ, բույսն ունակ է մաքրել օդը վնասակար նյութերից՝ կլանելով քսիլեններ, տրիքլորէթիլեն, ֆորմալդեհիդ, բենզոլ և ածխածնի օքսիդ։

Վայրի բնության մեջ այն հանդիպում է արևադարձային և մերձարևադարձային Աֆրիկայի չոր քարքարոտ շրջաններում, Մադագասկարում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում և Հարավային Ֆլորիդայում:

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում