Ահա այսպիսի մեծ ամանով կետչուպ եմ սարքում ու պահում ամեն տեսակ ճաշերի համար․ քսես հացին ուտես, այնքան Համեղ Է

Բաղադրությունը՝ 4 կգ լոլիկ, 0,5 կգ սոխ, 0,5 կգ խնձոր, 2-3 հատ դառը պղպեղ, 1 բաժակշաքար, 200 մլ քացախ, 2 ճաշի գդալ աղ, 1 թեյի գդալ աղացած սև պղպեղ, 1 թեյի գդալ դարչին, 6 հատ մեխակ:

Ինչպես պատրաստել Մաքրված սոխը և խնձորը մանրացնել մսաղացով: Ստացված զանգվածը եփել մոտ 20 րոպե: Այնուհետև լոլիկն ու դառը պղպեղը նույնպես աղալ մսաղացովԱվելացնել եփած զանգվածին: Բոլորը միասին եփել մոտ 2 ժամ խոնավությունը գոլորշիացնելու համար: Երբ զանգվածը սառչի, անցկացրեք ցանցի (сито) միջով: Այս զանգվածին ավելացրեք շաքարավազ, քացախ, աղ, աղացած սև պղպեղ և դարչին, ինչպեսնաև չորացրած մեխակ: Բոլորը միասին եփել ևս 15 րոպե: Փակել ստացված կետչուպը չոր ստերիլ բանկաների մեջ:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում