Հերnս Վիգենը երկnւ զենքnվ է կռիվ տվել

Արցախյան երկրորդ պшտերшզմում 40 օր շարունակ Մարտունիում, Ջրականում, Հադրութում թշնшմու դեմ մшրտնչած Վիգեն Գևորգյանը Արшգածոտնի մարզի Թալին քաղաքից էր։ 2019 թ-ի հուլիսի 24-ին էր զորակոչվել բանակ, ծառայության անցնելով որպես նռնականետի նշանառու։ Պшտերшզմի սկզբից մի քանի օր առաջ հոսպիտալում էր՝ առողջական խնդիրների պատճառով։

Մայրը՝ Անին, կարոտով լի հայացքով է հիշում այն օրը, երբ գնացել էր տղային տեսնելու ու մտքի ծայրով էլ անգամ չէր անցնում, որ վերջին անգամ է տեսնում որդուն:

Պատերшզմը թույլ չտվեց, որ Վիգենը տուն վերադառնա։ Հոր՝ Տիգրանի խոսքով՝ նույն օրը զանգել ու ասել էր. «Պա, արի մի բան արա, ես ստեղից գնամ չաստ, հասնեմ տղերքին, չեմ դիմանում։ Վիրավորներին, որ բերում են, որի ոտքերը, որի ձեռքերը չկան, տղերքով, ով ի վիճակի ա, մենք ենք հանում վիրահատարան։ Ամեն րոպե շտաբի դուռը որ բացում են, ես գիտեմ՝ իմ վաշտի տղերքին են բերել։ Ամաչում եմ իրենց վիրավոր տենամ, ես իրանց կողքին պիտի լինեմ, ես ստեղ անելիք չունեմ»։

Վիգենը գնաց` չսպասելով դուրսգրման. սեպտեմբերի 29-ին շտապեց առաջնագիծ։ Ընտանիքին հետո զինակից ընկերներն են պատմել նրա մղած կռվի մասին։ Նրանց խոսքով՝ չգիտեն՝ որտեղից 40-ից ավելի «բուշլատներ» է գտել, ծխախոտով ու ուտելիքով հասել է Մարտունի։ Վիգենի մարտական ընկերը՝ Արտակը, պատմում է, որ երկու զենքով էր կռիվ տալիս: Արտակը հիշում է՝ Վիգենը միշտ էր հարցնում. «հո դուխդ չե՞ս գցել», ինքն էլ՝ «չէ, քո հետ եմ ես միշտ, բարձր ա դուխս»։

Սիփանը՝ Վիգենի հետ կողք կողքի կռված մյուս մարտական ընկերը, պատմում է, որ նույն փոսի մեջ են եղել, հենց խփում էին, Վիգենը կատակով ասում էր. «Ծուռ եք խփում, 100 մետր աջ պահեք, կխփեք,- հետո, երբ արկը ընկնում էր իրենց փոսի մոտ, ասում էր,- կատակ եմ անում, արա՜, 500 մետր էն յան խփեք»։ Սիփանը պատմում է․ «Ամբողջ անձնակազմն իրեն էր ենթարկվում, սիրում ու հարգում։ Ամբողջ գիշեր չէր քնում, որ վտանգի դեպքում առաջինն ինքը կռիվ տար, ապահովեր տղերքի անվտանգությունը»:

Տուն զանգելիս ասել էր. «Ջարդները տվել ենք, նենց են փախել, որ ամոթ ունենան, էլ էս յաները չեն երևա»։

Հերոս Վիգենը զոհվում է տանկի արկի պայթյունից։ Կողակ բարձունքի համար մղվող մարտերում Վիգենն ու իր տասը մարտական ընկերները հերոսաբար զոհվեցին։ Նոյեմբերի 7-ից Վիգենից ոչ մի լուր չկար, օրեր շարունակ ընտանիքին ապրեցնող զանգը, որին այդքան սպասում էին, չկար։ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Վիգեն Գևորգյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: