Հիմա շատ ուշադիր կարդացեք. ահա սա է երիտասարդ ու գեղեցիկ մնալու միակ գաղտնիքը․ ինչի մասին է խոսքը

Արևելյան ուսմունքների համաձայն՝ հավերժական երիտասարդության գաղտնիքը հենց տաք ջուրն է։ Ոչ եռացրած ջուրը, ոչ գոլը, այլ`տաքը: Ջրի ջերմաստիճանը 40-45 աստիճան պետք է լինի: Ընդ որում, ամենավատ բանը, որ կարող է անել մարդn իր օրգանիզմի հետ, դա սառը ջուր կամ ըմպելիքներ խմելն է: Տիբեթյան բժիշկները վստահ են, որ մի բաժակ տաք ջուր խմելն առավոտյան սոված փորին երկարացնում է կյանքը 10 տարով: Տաք ջուրը խեղդում է կրակի տարրը՝ ստամոքսը և սպանում է գիշերվա ընթացքում կուտակված մանրէներին:

Չինաստանում մանկուց երեխաներին սովորեցնում են ուտելուց առաջ խմել տաք ջուր։ Նույնիսկ սրճարանում և ռեստորանում ուտելիք պատվիրելուց առաջ նրանց տաք ջուր են մատուցում։ Այուրվեդան պնդում է, որ մի բաժակ տաք ջուրն արթնանալուց հետո կօգնի ազատվել միգրենից, բարձր ճնշումներից, սակավարյունությունից, ճարպակալումից, արթրիտից և այլ հիվանդություններից:

Անշուշտ, առողջ դատողություն այդ պնդումների մեջ կա։ Սառը ջրից օրգանիզմը չի արթնանում, այլ ցնցում է ապրում և միացնում է ազդանշաններ, որոնք ուղղված են ջրի տաքացմանը մինչև օպտիմալ ջերմաստիճանը՝ մարմնի ներքին ջերմաստիճանը: Այլ կերպ ասած, մարսողական օրգաններում տեղի է ունենում անոթների սպազմ և որպեսզի պաշտպանվի ստամոքսի և կերակրափողի պատերը, արտադրվում է ավելի շատ լորձ, հետևաբար մարսողությունը դանդաղում է:

Միևնույն ժամանակ, ստամոքսի սպազմի հետ տեղի է ունենում լեղապարկի սպազմ և ձևավորվում է լեղու կանգ: Սննդարար նյութերը կլանելու փոխարեն, օրգանիզմը ծախսում էներգիան ջերմաստիճանը կարգավորելու համար: Սա կալորիան այրելու լավագույն միջոցը չէ, այլ հակառակը, ամենավատերից է:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում