Մինչև մшրտի դшշտ գնալը բոլորով նկшրվել էին ու որոշել՝ ով հետ չգш, մյուսները պիտի шյցելեն իրш ընտանիքին. ճանաչեք Հերոս Մшնուկին

Մանուկ Մաքսիմի Ղազարյանը ծնվել է 1997 թվականի հունիսի 13-ին Գետափ գյուղում: Հայոց բանակ է զորակոչվել 2019 թվականի հունվարի 29-ին: Ծառայել է Վայքի զորամասում, եղել է նռնականետ:

Զինակից ընկերները նրան «Բիձա» էին ասում, քանի որ տարիքով նրանցից մեծ էր։ Զինակից ընկերները պատմում են, որ մինչև պատերազմը հավաքել է բոլորին և ասել, որ նկարվեն, և ով հետ չվերադառնա կռվից, մյուսները պետք է միշտ այցելեն նրա ընտանիքին։

Մանուկ Ղազարյանը հոկտեմբերի 3-ից տեղափոխվել է Ջրական և անմիջապես ներգրավվել մարտական գործողությունների մեջ: Մասնակցելով թեժ մարտերին՝ զոհվել է հոկտեմբերի 7-ին:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: