Ամեն առավոտ պարտադիր վազում էր դեպի Եռաբլուր. ճանաչեք խտացրած կաթով ու ավտոմատով Հերոսին, ով մեկ ամիս սարսափի մեջ էր պահում թշնամուն

Ընդամենը 2 ամսվա զինծառայող Ավոյին թշնամին փնտրում էր. 18-ամյա հետախույզ դիպուկահարը հասցրել էր մի լավ վնաս հասցնել հակառակորդին։ Ավագ Նազարյանը Հայաստանի բռնցքամարտի չեմպիոն էր, դեռ փոքրուց նրան մարզում էր հայրը՝ Արթուրը, որը նույնպես բռնցքամարտիկ է եղել ու ամեն մրցույթից պարտադիր ոսկե մեդալով էր վերադառնում:

Առավոտյան 7-ին արթնանում էր, որ վազեր։ Բանակից առաջ մի քանի ամիս, չգիտես, թե ինչու, ամեն օր դեպի Եռաբլուր էր վազում ու հետ գալիս:

2020-ի հուլիսի 6-ին Ավոն ընդունվեց Ֆիզկուլտինստիտուտ, հուլիսի 7-ին զորակոչվեց բանակ։ Հայրն առաջարկում էր կես տարով հետաձգել մեկնումը, գնալ ձմեռային զորակոչով, սակայն Ավոն դեմ էր։

«Ասում էր՝ շուտ գնամ, շուտ գամ»։

Ավոն սպասում էր ծառայության ավարտին, որ շարունակեր բռնցքամարտը, սպորտային մեծ պատակներ ուներ, Հայաստանի եռագույնը պիտի բարձրացներ միջազգային մրցումներում։ Ծառայում էր Ջրականում (Ջաբրայիլ), դիպուկահար հետախույզ էր։ Ավոն ուժեղ էր, բայց միաժամանակ կռվարար չէր, զուսպ, հանգիստ, բայց չէր թողնի իրեն խեղճացնեն։ 

Ընդամենը 2 ու կես ամսվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց: Ավոն էլ ոչինչ չէր պատմում՝ ինչ է կատարվում։ Չէր ասում, որ պատերազմի առաջին ժամերից իրենք արդեն թեժ կռվի մեջ են եղել։

«Ինչքան զանգում էր, ասում էր՝ կոնֆետ եմ ուտում, խտացրած կաթ եմ ուտում, ինքը շատ էր սիրումոր չանհանգստանայինք, ոչինչ չկասկածեինք»։

Ավոն վերջին անգամ տուն զանգահարեց հոկտեմբերի 12-ին, արդեն տեղափոխվել էր Հադրութ։ Ու լռեցին զանգերը, երբ մարտական ընկերներից մեկը զանգեց Ավոյենց տուն..

Մարտական ընկերներն ասում են՝ էդ ինչ անվախ տղա էր, կանգնում էր բարձրության վրա՝ մի ձեռքում խտացրած կաթ, մյուսում՝ ավտոմատ, առաջադրանքի գնացող տղաներին էդբարձունքից բարի ճանապարհ էր ասումԱսում են՝ այդ 19 օրերի ընթացքում եղել է թշնամուահն ու սարսափը, մեծ թվով թշնամու զինվորների է ոչնչացրել։ Ավոյին փնտրել են՝ վնասազերծելու համար»,- չեմպիոնից հերոս դարձած տղայի մասին պատմում է հորաքույրը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում