Մшրտնչել է վшրձկան դիվերսանտների դեմ, ոչնչшցրել գրոհայիններին․ Հերոս Հենրիկ Ղահրամանյանը զոհվել է 3 վիրшվորներին մшրտի դաշտից դուրս բերելիս

Մեր ժամանակների հերոս կրտսեր սերժանտ Հենրիկ Ղահրամանյանը զոհվել է ապրիյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Նա մարտնչել է հակառակորդի մեծաքանակ վարձկան դիվերսանտների դեմ՝ մինչև վերջին փամփուշտը, ոչնչացրել թշնամու բազմաթիվ գրոհայինների:

Վերջին անգամ ապրիլի 2-ին է խոսել հոր հետ։ Ասել էր, որ չանհանգստանան, իրեն բան չիպատահի։ Հետո կորել է կապը Հենրիկի հետ, մինչև որ ծնողներին ասել են, որ Հենրիկն արիաբար մարտնչել է ու զոհվել 3 վիրավորներին մարտի դաշտից դուրս բերելիս։  Թշնամին նկատել է նրան ու դիպուկահար է աշխատել իր ուղղությամբ։

Հենրիկ Ռուդոլֆի Ղահրամանյանը ծնվել է 1996 թի նոյեմբերի 28-ին Ռուսաստանում: 6 տարեկանից տեղափոխվել է Երևան: Ապրում էր Մասիս քաղաքում: 2014 թվականին զորակոչվել է բանակ:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում