Ինչպես шզшտվել գորտնուկներից տшն պայմաններում. լшվшգույն բնական միջոցները, որոնք шյս հшրցում իսկшկшն փրկություն են

Գորտնուկները բարորակ նորագոյացություններ են, որոնց հարուցիչը մարդու պապիլոմա վիրուսն է: Այս վիրուսն ակտիվանում է իմունային համակարգի թուլացման դեպքում և ստիպում է մաշկի բջիջներին ակտիվորեն բազմանալ:

Սովորաբար գորտնուկներից ազատվելու համար բժիշկները նշանակում են հատուկ պրոցեդուրաներ կամ դեղամիջոցներ, սակայն գոյություն ունեն նաև բազմաթիվ արդյունավետ բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել գորտնուկներից անգամ տան պայմաններում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

Սոխի հյութ․ սոխը լավագույն բնական հակաբիոտիկ միջոցներից է, որը նաև օգնում է արդյունավետ կերպով ազատվել գորտնուկներից: Պարզապես հարկավոր է սոխի հյութը բամբակի միջոցով քսել ախտահարված մաշկին: Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել օրական երկու անգամ, մինչև գորտնուկն անհետանա:

Կանաչ թզի «կաթ»․ թուզը քաղելիս կարելի է նկատել սպիտակ հեղուկ, որը մաշկին դիպչելիս գրգռում է այն: Սակայն այս հեղուկն օժտված է նաև հիանալի հակավիրուսային հատկություններով, որոնք օգնում են պայքարել գորտնուկների դեմ: Պարզապես հարկավոր օրական երեք անգամ գորտնուկին թզի «կաթ» քսել, մինչև այն անհետանա:

Հալվե վերայի գել․ հալվե վերան հայտնի է իր խոնավեցնող ու երիտասարդացնող հատկություններով, սակայն այն պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ ու սննդարար նյութեր, ինչի շնորհիվ օգնում է ազատվել գորտնուկներից ու վերականգնել մաշկը:

Թեյի ծառի յուղ․ այս յուղը վարակների դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկն է: Այն օժտված է հզոր հակաբակտերիալ, հակասնկային և հակամանրէային հատկություններով, ուստի արդյունավետ միջոց է գորտնուկներից ազատվելու և սնկային հիվանդությունների դեմ պայքարելու համար: Հարկավոր է պարզապես օրական մեկ անգամ 4 կաթիլ (ոչ ավել) թեյի ծառի յուղ քսել գորտնուկին: Հարկ է հիշել, որ այս յուղը կարող է վնասել մաշկը, ուստի այն չի կարելի չարաշահել:

Սխտոր․ սխտորը, ինչպես և սոխը, հզոր բնական հակաբիոտիկ է, որն արդյունավետ կերպով պայքարում է գորտնուկների դեմ: Հարկավոր է մի կտոր սխտորը քսել գորտնուկին, այնուհետև դնել այն գորտնուկի վրա և վիրակապել: Վիրակապը հարկավոր է փոխել օրական երկու անգամ և շարունակել բուժումը մինչև գորտնուկն անհետանա:

Խնկածաղկի (орегано) յուղ․ այս յուղը հզոր ցավազրկող ու հակասնկային միջոց է, որն օգնում է ազատվել մաշկի վրա եղած ախտածիններից: Այն վերականգնում է մաշկն ու ամրապնդում է իմունային համակարգը, ուստի հիանալի միջոց է գորտնուկներից ազատվելու համար: Պարզապես հարկավոր է մի քանի կաթիլ խնկածաղկի յուղ քսել գորտնուկին և վիրակապել: Այս պրոցեդուրան անհրաժեշտ է կրկնել օրական 2-3 անգամ մինչև գորտնուկն անհետանա:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում