7 խորհուրդ, որ կօգնեն փոխել կյանքը դեպի լավը… սա պետք է յուրաքանչյուրը կարդա…

Մեր կյանքի նկարիչը մենք ենք, վրձինը մեր ձեռքում է, գույները մենք ենք ընտրում և սկսում ենք նկարել կետ առ կետ, գիծ առ գիծ: Մենք քայլում ենք այն ուղով, որն ընտրել ենք և ուրեմն կարող ենք փոխել մեր մտքերի ընթացքը, ինչի հետևանքով կփոխվի մեր կյանքը:

Մի շտապիր: Բայց միշտ եղիր այնտեղ, որտեղ քեզ լավ ես զգում: Եթե զգում ես, որ այդ միջավայրում քեզ լավ չես զգում, փոխիր այն, գնա այնտեղ ուր կհուշի քո ներքին ձայնը: Հիշիր, գտնելու համար, պարտադիր չէ, ինչ որ տեղ գնալ:

Մի փորձիր վերահսկել մարդկանց և իրադարձությունները: Մի պլանավորիր, մի սպասիր: Կարողացիր դադար առնել: Թույլ տուր որ իրադարձություններն իրականանան, դրանք միևնույնն է կատարվելու են:

Եղր այնպիսին, ինչպիսին որ կաս, մի ընդօրինակիր, ամեն մեկն իր ուղին ունի, եթե ուղիները խաչվում են, հիանալի է, եթե բաժանվում են, կրկին լավ է, չկա չարիք առանց բարիք:

Մի ձգտիր ունենալ ամեն ինչ և միանգամից: Այդ ամենը կկորցնի հետաքրքրությունը:

Դիմավորիր ժպիտով, սիրով բոլորին և ամեն ինչ: Երբեք հրաժեշտ մի տուր, քանր որ երբեք ոչինչ չի ավարտվում:

Բաց եղիր, մարդկանց, Տիեզերքի, Աստծո առջև: Երբեք չգիտես որտեղ կգտնես և որտեղ կկորցնես:

Նոր վերնաշապիկ հագնելու համար անհրաժեշտ է ազատվել հնից: Սա նշանակում է, որ նոր հարաբերությունների կառուցման համար պետք է ազատվել դոգմաներից և համոզմունքներից:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում