Դուք չեք էլ կшրող պшտկերшցնել, թե ինչպիսի ցшվերից է բուժում բոլորիս հшյտնի «Լևոմեկոլ» դեղшմիջոցը․ այն պարզապես հրաշք քսուք է

Բժիշկները, որոնք մեզ բաղադրատոմսեր են նշանակում բուժման համար, շատ ավելի խորամանկ են լինում։ Նրանցից շատերը պայմանագիր են կնքում այս կամ այն դեղատան հետ՝ իրենց հիվանդներին ուղարկելով հենց այդ դեղատներ և նշանակելով հատուկ թանկարժեք դեղամիջոցներ, ինչի համար իրենց հերթին ստանում են գումար։

Դրա համար նրանք նշանակում են դեղամիջոցների այլընտրանքային տեսակներ, որոնք ունեն նույն գործող գլխավոր բաղադրիչը, բայց ոչ արտասահմանյան և գովազդված, այլ մեր՝ հայրենականները, որոնք ավելի էժան են, իսկ արդյունքը նույնն է։

«Լևոմեկոլ»․ սա դեղամիջոց է, որը լայնորեն կիրառվում է բժշկության մեջ թարախային վերքերի բուժման նպատակով։ Այն օժտված է հակաբորբոքային հատկանիշներով և նպաստում է թարախային զանգվածներից վերքերի մաքրմանը։ Այն նաև նպաստում է հյուսվածքների վերականգնմանը և բարձրացնում է տեղային իմունիտետը։ Բայց սա այս դեղամիջոցի միակ կիրառման ոլորտը չէ։

Ինչի՞ց է օգնում «Լևոմեկոլը»․ այս քսուքն իր մեջ համադրում է մի քանի բաղադրիչներ։ Դրա կազմի մեջ մտնում են լևոմիցետին հակաբիոտիկը, փոխանակման գործընթացների խթանիչ և օժանդակ նյութեր։ Հենց այս կազմի շնորհիվ է քսուքը ընդունակ արդյունավետ պայքարել վարակների և բորբոքումների դեմ։

«Լևոմեկոլ» քսուքը կիրառվում է բժշկության տարբեր ոլորտներում։ Եկեք պարզենք, թե ինչպիսի ցավերից է բուժում այս հրաշք քսուքը։

Հեմոռոյ․ բոլորին հայտնի չէ, ոչ այս քսուքը կարելի է կիրառել հեմոռոյի ժամանակ։ Այդպիսի բուժման համար պետք է քսուքը քնելուց առաջ քսել մաքուր հեմոռոիդալ հանգույցների վրա։ Բուժումը տևում է 10 օր, տհաճ ախտանիշները աստիճանաբար վերանում են, և հիվանդությունը մտնում է լավացման փուլի մեջ։

Բերանի խոռոչի հիվանդություններ․ քսուքը արդյունավետ է բերանի խոռոչի բորբոքումների դեպքում։ Այն կիրառում են ատամների հեռացման և իմպլանտավորման դեպքում, ինչպես նաև այտուցները ու ցավային զգացողությունները նվազեցնելու համար։

Հարբուխ․ քթանցքերի մաքրման համար անհրաժեշտ է քթանցքերի լորձաթաղանթին քսել քսուքը և պառկել գլուխը ետ գցած, որպեսզի քսուքը ամբողջությամբ ներծծվի։

Պզուկներ․ պարզվում է, «Լևոմեկոլը» կարելի է կիրառել նաև պզուկների բուժման համար։ Դրա համար պետք է քսուքը քսել խոշոր պզուկների վրա, ամրացնել լեյկոպլաստով և թողնել ողջ գիշերը։ Քսուքը կնվազեցնի բորբոքումը և պզուկները ավելի արագ կանցնեն։

Հայմորիտ և ականջի բորբոքում․ ականջի թարախային բորբոքման դեպքում ականջի մեջ ոչ շատ խորը մտցնում են քսուքով ներծծված թանզիֆ։ Նույնը կիրառում են նաև հայմորիտի դեպքում։

Քսուքը շատ լայն կիրառություն ունի բժշկության մեջ և բուժում է տարբեր հիվանդություներ։ Ընդ որում, կան նաև հակացուցումներ, չնայած ոչ մեծ։ Քսուքը չպետք է կիրառել բաղադրիչների անհատական անհանդուրժողականության դեպքում, ինչպես նաև հղիության և կրծքով կերակրելու ժամանակ։ Եվ չպետք է մոռանալ այն մասին, որ ինքնաբուժությունը կարող է վտանգավոր լինել, օգտագործելուց առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում