Մայրը զանգելա՝ երեխի հետ կապ ունենալու համար, հեռախոսին ադրբեջաներենով են պատասխանել. Հերոս Ժորա Եսայանի հուզիչ պատմությունը

Ժորա Եսայանը Ապրիլյան Քառօրյա պատերազմի հերոսներից է: Ծնվել է 1996 թվականի օգոստոսի 9-ին Արագածոտնի մարզի Նոր-Ամանոս գյուղում: Վաղ տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Արարատի մարզի Դարբնիկ գյուղ, որտեղ էլ ավարտել է միջնակարգ դպրոցը։Ժորան Հայոց բանակ է զորակոչվել 2015 թվականի հունվարի 23-ին։ Ծառայել է Ջրականի (Ջաբրայիլ) զորամասում՝ որպես գնդացրորդ։ Այստեղ էլ զոհվել է 2016 թվականի ապրիլի 2-ին՝ Ջրականում ծավալված մարտական գործողությունների ժամանակ:

Հերոսը վերջին անգամ ապրիլի 1-ին էր զանգել ու սովորականի նման հայտնել՝ «դիրքեր ենք բարձրանում, չանհանգստանա’ք»։ Ապրիլի 2-ի վաղ առավոտյան մոր հեռախոսազանգին արդեն ադրբեջաներենով էին պատասխանել։

«Երեխան զանգելա ամսի 1-ին ժամը 22-ն անց 30 րոպե ու ասելա՝ «մա՛մ ջան, գնում եմ պոստեր, չանհանգստանա’ք, ամեն ինչ շատ նորմալա»: Հետո առավոտյան 7-ին որ զարթնելա մայրը, զանգելա հեռախոսով՝ երեխի հետ կապ ունենալու համար, արդեն երեխեն չի վերցրել հեռախոսը, ինչ-որ թուրքա վերցրել։ Պարզ ա եղել, որ հարձակումա եղել»,- պատմում է հերոսի մորաքույրը՝ Սուսաննա Գալոյանը:

Տղայի հայրն ու հորեղբայրը Արցախ էին մեկնել Ժորային գտնելու հույսով: Օրեր անց նրանց հայտնել էին՝ Ջաբրայիլում ծառայող Ժորան զոհվածների թվում է։ Հարազատները լսել են, որ զինվորին սպանել ու խոշտանգել են:

«Մինչև մեր երեխային բերեցին, դաժե երեխայի դեմքն էլ չենք տեսել ինչ վիճակում ա, մենակ իրա հորեղբայրն ա տեսել նրա վիճակը: Մենք չգիտենք, մեր երեխու դեմքն էլ չենք տեսել՝ 12-13 օր սպասելուց հետո»,- ասել է հերոսի հորաքույրը՝ Սոնա Պետրոսյանը:

Ժորա Եսայանը 18 անհետ կորածների թվում էր, ում զոհվելուց հետո մարմինները գերի էին մնացել հակառակորդի մոտ: Նրան գտել են զոհվելուց 10 օր հետո:

Ժորա Եսայան - YouTube

Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» և ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալներով։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: