Մատիս համարը 15․5 ա, սպասում եմ՝ մատանիով. պատերազմի ժամանակ այս նամակով իրար գտած զույգը սպասում է իր առաջնեկին

«Մատիս համարը 15․5 ա, սպասում եմ՝ մատանիով»: Այս նախադասությունը կարդալիս միանգամից վերհիշում ենք պատերազմի ընթացքում Անիի և Գրիշայի յուրօրինակ սիրո պատմությունը: Այս նամակը Անին էր գրել և ուղարկել առաջնագիծ, որի հասցեատերը դարձավ Անիին անծանոթ Գրիշա Մովսիսյանը:

Գրիշան առաջին իսկ հնարավորության դեպքում գտավ Անիին և արդեն ծառայությունից հետո սկսեց քայլեր անել՝ նրա սիրտը նվաճելու, ինչը, ինչպես տեսանք տարիներ անց, հերոսի մոտ հաջողվեց: Զույգը հուլիսի 26-ին թևակոխեց հարաբերությունների նոր փուլ՝ Անին և Գրիշան նշանադրվեցին, որից ամիսներ անց էլ պսակադրվեցին:
     

Այս մասին գրում է Lurer.com-ը, որի հետ զրույցում Անին ասել է, որ սրտի թրթիռով սպասում են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն:

«Օրեր առաջ իմացանք նաև երեխայի սեռը՝ տղա է»,- ժպիտով ասել է Անին:

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում