Միխ, իմ կյանք ու արև, ետ արի… անհնար է առանց արցունքների կարդալ Աստղ Գալեյանի գրառումը

Զոհված հերոս Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իսկ ես քեզ փնտրում եմ ամենուր, ամեն անցորդի մեջ, ամեն մի զինվորի մեջ, փողոցով անցնող մեքենայի մեջ…Ես քեզ գտնել եմ ուզում, ամուր գրկել եմ ուզում, համբուրել եմ ուզում, շունչդ զգալ եմ ուզում, ՈՐԴԻՍ…

Միխ, իմ կյանք ու արև, ետ արի»,- գրել է Աստղ Գալեյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Աստղ Գալեյանը պատրաստվում է կրկին մայրանալ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում