Ասեց՝ պապ ջան, պաշտպանում ենք, էլի կզանգեմ, էդպես էլ չզանգեց. հայրը պատմում է Հերոս որդու մասին

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված կամավորական Սևակ Մովսեսյանը հոկտեմբերի 2-ին էր մեկնել Արցախը պաշտպանելու:

Սևակը Երկրապահ կամավորակնների միության անդամ է եղել: Նրանց հետ է մեկնել ռազմաճակատ: Սևակ Մովսեսյանը ծնվել է 1990 թվականի նոյեմբերի 30-ին: Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին:

Հայրը՝ Սուրեն Մովսեսյանը պատմում է, որ մինչև կամավորագրվելը Սևակը փորձել է թիկունքային աշխատանքներով օգնել առաջնագծում կռվող տղաներին:

«Ինձ ընկեր էր ինքը, ամեն ինչ ասում էր ինձ: Գրագետ էր, կարմիր դիպլոմով քոլեջն ավարտեց ու ընդունվեց Ճարտարագիտական համալսարան, հետո ընտանեկան խնդիրներ առաջացան, համալսարանը կիսատ թողեց, սկսեց աշխատել ու օգնել ընտանիքին, բոլոր հարցերն իր վրա էր»,- ասում է հայրը:

Հոր խոսքով՝ որդին միշտ մտահոգվել է, երբ տեսել է, որ մարդիկ թողնում են հայրենիքն ու գնու․

«Ասում էր՝ ախր ինչի՞ համար են գնում. բա մարդ էլ մի տեղ ծնվի, մեծանա, հետո այս ամեն ինչը թողնի ու գնա: Ինքն ինձ համար հայրենասիրության խորհրդանիշ էր»,- ասում է հայրը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: