Պատերազմի հենց առաջին օրվանից մեկնել է Ջրական ու մինչև վերջին շունչը կռիվ տվել դրա համար. Հերոս Դավիթի պատմությունը

Հերոս Դավիթը՝ Դավիթ Վիրաբյանը, ծնվել է 2001 թվականին Ստավրոպլ քաղաքում, բայց ապրել է Երևանում: Ծառայությունից առաջ Դավիթը ընդունվում է հայ-ամերիկյան համալսարան և ուսումը կիսատ թողնելով՝ մեկնում է առաջնագիծ: Ծառայությունը պիտի անցկացներ Սանասարում:

Բայց սկսվում է չարաբաստիկ 44-օրյան: Դավիթը հենց առաջին օրվանից մեկնում է Ջրական ու մասնակցում դրա համար մղվող թեժ մարտերին: Այդ թեժ մարտերի ժամանակ Դավիթն աննահանջ կռվում է մինչև վերջին շունչը ու անմահանում է հոկտեմբերի 3-ին:

Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում