Հատկապես 30-անց կանայք պետք է օգտագործեն այս բնական ըմպելիքները․ սրանք ամենահզոր դեղերն են հորմոնների կարգավորման համար

Բաղադրատոմս 1. կիտրոնով տաք ջուրն օգնում է նիհարել, օրգանիզմից հեռացնել տոքսիները, բարելավել իմունիտետը, մաշկի վիճակը և մարսողությունը։ Բանն այն է, որ կիտրոնն ունակ է ազդել հագեցման հորմոնի՝ լեպտինի վրա։ Եթե այն հավասարակշռված չէ, մարմինը սկսում է կուտակել մարմնի ճարպը:

Բաղադրատոմսը շատ պարզ է՝ քամել կես կիտրոնի հյութը և վրան լցնել եռման ջուր, թողնել մի փոքր սառչի և խմել մեկ կում։ Առավոտն ավելի լավ է սկսել այս ըմպելիքով։

Բաղադրատոմս 2. ազնվամորու տերևի թեյ, որը կարգավորում է կանանց վերարտադրողական համակարգը։

Բաղադրատոմսը նույնպես պարզ է՝ մեկ ճաշի գդալ ազնվամորու տերեւներին (կարող է չոր լինել) լցնել 200 մլ․ եռման ջուր, թողնել եփվի 10 րոպե։ Մի խմեք քնելուց առաջ, ավելի լավ է այն ընդունել առավոտյան և ցերեկը։

Բաղադրատոմս 3. քրքումի կաթն ամենահայտնի բաղադրատոմսերից մեկն է: Այն նաև կոչվում է «ոսկե կաթ»: Այս ըմպելիքը հավասարակշռում է բոլոր հորմոնները, ամրացնում է իմունային համակարգը, լավացնում է մարսողությունը և բուժում մրսածությունը։

Բաղադրատոմսը. 200 մլ տաք կաթի համար ½ թեյի գդալ քրքում, կարելի է ավելացնել մեղր՝ ըստ ճաշակի։ Այս ըմպելիքն ավելի լավ է խմել գիշերը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում