Աննա Հակոբյանը հեքիաթներ է կարդացել

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Կոտայքի մարզային գրադարան, որտեղ կազմակերպվել է «Ընթերցում են հայտնիները» միջոցառումը։

Աննա Հակոբյանը ծանոթացել է երեխաների հետ և նրանց համար հեքիաթներ կարդացել։ Ընթերցանության համար գրադարանն ընտրել էր Մերի Ադա Շվարցի «Սփիֆեն: Մաքրասեր Խոզուկի հեքիաթը»։

Աննա Հակոբյանի առաջարկությամբ միջոցառումը չավարտվեց մեկ հեքիաթով։ Նա կարդաց նաև Հովհաննես Թումանյանի հեքիաթներից։

Ընթերցանության ավարտից հետո երեխաները Աննա Հակոբյանի հետ քննարկեցին, թե իրենց կարդացած հեքիաթներն իրականում ինչի մասին են և ինչ են դրանք սովորեցնում մարդկանց։ Քննարկումից հետո բոլորը լուսանկարվեցին։
Միջոցառման ավարտից հետո Աննա Հակոբյանը շրջեց մարզային գրադարանով, ծանոթացավ պայմաններին, գրքային ֆոդին և անցկացվող միջոցառումների ցանկին։

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում