Սարսափելի դեպք․ Զովունիում ամուսինը պայթեցրել է իրեն և կնոջը

Մարտի 11-ին, ժամը 10․40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել․ 1-02 հեռախոսահամարով ահազանգած անձը հայտնել է, որ մի տղամարդ հետապնդում է նախկին կնոջը։

Նույն դեպքի վերաբերյալ ստացված այլ հաղորդումների համաձայն՝ հետապնդվող կնոջը տեսել են Կոտայքի մարզի Զովունի գյուղի դպրոցի մոտ, որտեղ պայթյունի ձայն է լսվել։ Ոստիկանության Նաիրիի բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Զովունու դպրոցի մոտ հայտնաբերել է 1976 թվականին ծնված Նելլի Ն-ի և 1976 թվականին ծնված Արտակ Դ-ի դիերը:

Նախնական տվյալներով նրանց մահը նռնակի պայթյունի հետևանք է։ Դեպքի հանգամանքները պարզվում են, այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Ըստ մամուլի հրապարակումների՝ ամուսինը պայթեցրել է իրեն և կնոջը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: