Մի անգամ, երբ խմոր էի պատրաստել, որպեսզի հաց թխեի, գյուղում լուրեր տարածվեցին, թե…

-Տատի՛կ, Սուրբ Գրքում գրված է, երբ հնոցը նետեցին Միսակին ,Սեդրակին ու Աբեդնագովին ,նրանց ոչինչ չպատահեց,չայրվեցին ,ողջ մնացին ,միթե՞ կրակի մեջ հնարավոր է ողջ մնալ :Տատիկը խոր հոգոց քաշեց `հիշելով շատ տարիներ առաջ իր հետ կատարվածը….

— Հին ժամանակներում, երբ անգամ հայրդ լույս աշխարհ չէր եկել, մենք ապրում էինք շատ ծանր պայմաններում: Բացի այն, որ ապրելու պայմաններն էին սուղ, մեզ նաև հալածում էին քրիստոնյա լինելու համար: Մենք չէինք կարող բացահայտ խոսել Աստծո մասին, Աստվածաշունչ կարդալ, քանի որ կարող էինք խիստ պատժվել, անգամ սպանվել: Մի անգամ, երբ խմոր էի պատրաստել, որպեսզի հաց թխեի, գյուղում լուրեր տարածվեցին, թե ոստիկանները շրջում են բոլոր տներով և փնտրում Աստվածաշունչ, որպեսզի ոչնչացնեն այն և ձերբակալեն տան բնակիչներին: Այս լսելով՝ ես խուճապի մատնվեցի, որովհետև մենք տանն ունեինք Աստվածաշունչ:

Հասկացա, որ եթե պահեմ տան անկյուններում, ոստիկանները հաստատ կգտնեն: Երկար մտածելուց հետո որոշեցի Աստվածաշունչը դնել խմորի մեջ և դնել վառարանը: Դեռ նոր էի փակել վառարանի դուռը, երբ ոստիկաները ներխուժեցին և սկսեցին տակնուվրա անել մեր տունը: Իհարկե, նրանք հիասթափված գնացին, որովհետև մտքներով էլ չանցավ, որ Աստվածաշունչը դրած կլինեի կրակի հնոցի մեջ:

Մենք ընտանիքով շատ էինք տխրել, հայրս անգամ մեղավոր էր զգում իրեն, որ հալածանքից խուսափելու համար զոհել է Աստվածաշունչը: Հայրս անմիջապես վերցրեց այն հացը, որի մեջ Աստվածաշունչն էր և մի քանի րոպե անց այնպես բղավեց, որ մենք սարսափահար եղանք: Աստվածաշունչն ամբողջապես անվնաս էր մնացել: Այնպիսի տպավորություն էր, կարծես ես այն թաքցրել էի գրապահարանում: -Տատի՛կ, Աստվածաշունչն անվնաս էր մնացել, ինչպես Սեդրակը, Միսաքը և Աբեդնագո՞վը: -Այո՛, փոքրի՛կս, ամբողջապես անվնաս:
-Փոքրիկս ,Աստված անգամ կրակների մեջ մեզ կպահի ,քանի որ Իրեն հուսացողներին Նա չի ամաչեցնի:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում