«Ազատագրում» շարժման անդամներն այսօր՝ ապրիլի 30-ին, «Ազատագրում վախկոտներից» անվամբ ակցիա են իրականացրել Հանրապետության հրապարակում։ Ցուցարարները Նիկոլ Փաշինյանի լուսանկարներով մի քանի հավեր էին բերել Հանրապետության հրապարակ։
Նրանց խոսքով՝ հավերը խորհրդանշում են վախկոտությունը, որից պետք է ազատվենք։ Ակցիայից կարճ ժամանակ անց ոստիկանները բերման ենթարկեցին ցուցարարներից մի քանիսին։