Հայրենի ոստիկանությունը, որի որոշ ծառայողներ այսօր բիրտ ուժ կիրառելով, ծեծելով բերման էին ենթարկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող ցուցարարներին, քիչ առաջ հայտարարություն է տարածել, թե այսօր առավոտից մայրաքաղաքի երեք տասնյակ խաչմերուկներ փակվել էին քաղաքացիների կողմից, ոստիկանության ծառայողներն արագորեն վերականգնել են երթևեկությունը, ներկայումս մայրաքաղաքում բոլոր ճանապարհները բաց են ու երթևեկելի:
Ոստիկանության այս հաղորդագրության տակ նրանց գովերգող մեկնաբանություն է թողել Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը, որի եղբայրը՝ Հայկ Սարգսյանը, ՔՊ-ից պատգամավոր է, գրում է «Հրապարակը»:
«Ապրեք, կյանքեր, լավ գործ արեցիք»,-գրել է Նաիրին, որը չորս տարի առաջ կոչ էր անում բոլորին՝ միանալ իրենց ու փողոց փակել՝ քննադատելով ոստիկանական գործողությունները։
Այսօր նա հետ է կանգնել իր սկզբունքներից ու անցել է ոստիկանների կողմը՝ մոռանալով հպարտ քաղաքացու սահմանադրական իրավունքների մասին։