Միահամուռ աղոթենք սահմանին գտնվող յուրաքանչյուր ԶԻՆՎՈՐԻ ՀԱՄԱՐ🙏🏽

Միահամուռ աղոթենք սահմանին գտնվող յուրաքանչյուր ԶԻՆՎՈՐԻ ՀԱՄԱՐ🙏🏽❤
____________________________________________
Ծնկի եմ եկել քո առաջ, ի՜մ Տեր,
Պահպանի՜ր ազգիս,
Մի՜ թող պատերազմ,
Ամեն զինվորի առ քո գիրկը Տեր,
Պաշտպանի՜ր նրանց, որ վախ չունենան,
Մահի դեմ միայն դու ես կարող Տեր,
Մահի ճիրանից, ազատի՜ր նրանց ,
Մի՜ թույլ տուր ազգս,տանջվի նորից,
Ձեռքդ գթության, մեկնիր դու նրանց,
Աղոթե՜ք հայեր, մայրե՜ր իմ հայոց,
Աղոթենք’ լսի Տերը երկնային,
Մի՜ թող, ով իմ Տե’ր,պատերազմ, արցունք,
Սուգ մի՜ թող տիրի իմ հայ օջախին,
Լացո՜ւմ եմ լսի՜ր, աղաղակը իմ,
Երկի՜նք եմ պարզել ձեռքերս հիմա,
Ազգիս էլ մի՜ թող դահիճի ձեռքին,
Ազատի՜ր Տեր իմ,Հիսո՜ւս ողորմա՜…
Զինվո՜ր իմ, Հիսուսը Քեզ հետ է, քո մեջ,
Դու հայ օջախի լույս ու պահապան,
Տերն քեզ կօգնի ու աղոթքը մեր ,
Չի՜ լինի ո՜չ մահ, ո՜չ էլ պատերազմ..

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում