Սերժ Սարգսյանի օրոք եղել են տարբեր փաստաթղթեր…. Սեյրան Օհանյանը փակագծեր է բացել

Սեյրան Օհանյանը համաձայն չէ տեսակետին, որ ընդդիմության կազմակերպած ակցիաներին մասնակցող մարդկանց չիթը չի ավելանում. «Մենք Երեւանում եւ մարզերում մեկ շաբաթ է, որ մենք իրականացնում ենք տարբեր ակցիաներ եւ դուք նկատել եք, որ բավականին լուրջ քանակություն է հավաքվում»,-«Հաղթանակ» զբոսայգում այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Մենք  ամեն օր այդ գործողություններից հետո նստում, վերլուծում ենք, արդյունքներն ամփոփում ենք, նշում ենք դրական, նաեւ այն բացթողումները, որոնք կան: Կարծում եմ՝ այս թափանիվը շարժվում է առաջ, մեր համակիրների թիվն ավելի է մեծանում:

Սա մեկ անձի շարժում չէ, նախկին իշխանությունները, նախկին նախագահներն ամեն ինչ արել են, որ մենք արժեքներ ձեռք բերենք: Մենք ձեռք ենք բերել անկախություն, ձեռք ենք բերել ինքնիշխանություն, այդ տարիներին կանոնավոր բանակ է ձեւավորվել, հաղթել ենք Արցախում, Արցախն ու Հայաստանը եղել են մեկ կուռ անվտանգային համակարգ: Այս իշխանությունների օրոք է, որ գալով իշխանության 2018-ին, իրենք իրենց որոշումներն իրականացրել են իրավիճակի ոչ սթափ գնահատման եւ ոչ սթփ կանխազգացումի արդյունքում: Ամեն ինչ արել են, որ բանակցային գործընթացը չլինի: Իսկ այնտեղ, որտեղ վերջանում են բանակցությունները, սկսվում են մարտական գործողություններ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանն է ԱԺ-ում ժամանակին հայտարարել, որ բանակցային գործընթացը տապալվել է, Սեյրան Օհանյանը հակադարձեց. «Սերժ Սարգսյանի օրոք բանակցային գործընթացը չի տապալվել, եղել են տարբեր փաստաթղթեր եւ տարբեր ատյաններում դրանք ուղղված են եղել միայն ու միայն Արցախի ինքնորոշումն առաջ տանելու: Այդ բանակցային գործընթացն է թույլ տվել, որ Արցախի ու Հայաստանի նկատմամբ լայնածաված գործողություններ չլինեն: Այսօրվա իշխանություններն են, որ իրավիճակի ոչ սթափ գնահատմամբ բերել են նոր պատերազմի: Նրանք պատերազմի ողջ ընթացքում խրախուսել են նահանջը, Նիկոլ Փաշինյանն անձամբ, 4-րդ նախագահն անձամբ, իրենց ձեռքով , չտիրապետելով իրավիճակին, տվել են տարբեր կոչումներ»:

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: