Մահացած հաղորդավարուհի Արմինե ճաղարյանը հայտնի հումորիստ Վահե Խաչատրյանի կինն էր. նրանք ամուսնացել էին նախորդ տարի (լուսանկար, տեսանյութ)

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր ողբերգական պայմաններում մահացել է հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը:

Նա ընկել էր Դեբեդ գետը:

Նշենք, որ Արմինեն հումորիստ, սցենարիստ Վահե Խաչատրյանի կինն էր:

Հաղորդավարուհին հարցազրույցներում նշում էր, որ երբեք չէր մտածել, որ հենց հումորի բնագավառից պետք է լինի ընտրյալը, բայց Վահեի շնորհիվ հասկացել էր, որ հումորը շատ կարեւոր է. միանգամից ցույց է տալիս մարդու էությունը.

«Ասա՝ ինչի վրա ես ծիծաղում, ասեմ՝ ով ես դու: Հիմա ես լուրջ չեմ կարողանում վերաբերվել մարդկանց, ովքեր իրենք իրենց կամ իրենց գործը, դիրքը, կարիերան շատ լուրջ են ընդունում: Դա առնվազն զավեշտալի է: Ու չենք մոռանում, որ բոլոր հիմար որոշումները լուրջ դեմքով են ընդունվում»:

Հավելենք, որ նրանք ամուսնացել են նախորդ տարի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ըստ shamshyan.com-ի՝ Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի հարակից Դեբեդ գետից քաղաքացիները փրկարարներն ու Լոռու պարեկները Դեբեդ գետից անգիտաից վիճակում դուրս են բերել երիտասարդ աղջկա, ով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ նա գիտակցության չգալով՝ մահացել է:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում