Դեբետ գետն ընկնելու հետևանքով մահացել է հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը։ ԱԻՆ-ից հայտնել էին, որ հաղորդավարուհին գետն է ընկել ռետինե նավակով նավարկելիս։
Rafting in Armenia էջից տեղեկանում ենք, որ մայիս 7-ից սկսած Դեբետ գետում ռաֆթելն արգելված է եղել հորդառատ անձրևների հետևանքով գետի վարարման պատճառով։