Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ երեկ՝ մայիսի 9-ին, ողբերգական պայմաններում մահացել է հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը:
Նա հումորիստ, սցենարիստ Վահե Խաչատրյանի կինն էր:
Ուշագրավն այն է, որ օրեր առաջ Վահեն խորհդավոր գրառում էր արել:
«Իմ հաշվարկով մնաց 4-5 օր
Ու…»:
Թերեւս, Վահեն քաղաքական ակնարկ էր արել, սակայն ճակատագրի հեգնանքով այս գրառումը համընկավ իր կյանքի ողբերգության հետ:
Հավելենք, որ երեկ Արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի մահվան վերաբերյալ։
Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ Արմինեն Դեբեդ գետում ռետինե նավով նավարկելիս է եղել, երբ ընկել է գետը։ Հաղորդավարուհին անգիտակից է եղել, երբ վերջինիս դուրս են բերել գետից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմինե Ճաղարյանի դին փրկարարները դուրս են բերել Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի մոտակայքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Ովքե՞ր են հարստացել և ովքե՞ր ավելի աղքատացել. դեպի ո՞ւր է գնում կյանքի բարեկեցությունը
Ալավերդու ԲԿ-ում արձանագրվել է վերջինիս մահը։
Մահացածը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարողն էր։