Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռաֆիկ Կողպեցյանի հարազատները, նա զբաղվում էր անասնապահությամբ եւ կայծակի հարվածի պահին դաշտում արածեցնում էր իր անասունները: «Ռաֆիկն այդ պահին նստած է եղել ձիու վրա, և կայծակի հարվածը խլել է թե տիրոջ, թե ձիու կյանքերը:
Ռաֆիկի մարմինն այժմ ուղարկված է դատաբժշկական փորձաքննության: Նա ուներ հինգ երեխա, բոլորն էլ չափահաս: Շատ աշխատասեր ու պարկեշտ մարդ էր»,-պատմեցին կայծակնահարվածի հարազատները:
Հիշեցնենք, որ վեց օր առաջ կայծակի հարվածից մահացել էր նաեւ Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի բնակիչ, 38-ամյա Սուրեն Զոհրաբյանը: