«Եվրատեսիլ 2022»-ում հաղթեց Ուկրաինան. Հայաստանը 20-րդ տեղում է

Թուրինում ավարտվեց «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթը, որտեղ 631 միավորով հաղթող ճանաչվեց Ուկրաինան: Հայաստանը զբաղեցրեց 20-րդ տեղը: Ժյուրիի կողմից Ռոզա Լինը ստացել է 40, իսկ հեռուստադիտողի կողմից՝ 21 միավոր:

Այս տարի մրցույթին մասնակցում էր 40 երկիր, որոնցից միայն 25-ը ուղեգիր ստացավ դեպի եզրափակիչ փուլ:

280194427_370978951747484_7717376203090671003_n.jpg (62 KB)

Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը մրցույթին ներկայացավ իր հեղինակած Snap երգով: Երգչուհուն հաջողվեց չորս տարվա ընդմիջումից հետո Հայաստանին հասցնել մինչեւ մրցույթի եզրափակիչ փուլ:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: