Ի՞նչ անսպասելի ախտանշաններ կարող են մատնանշել սրտի խնդիրների մասին…դուք կունենաք առողջ սիրտ, եթե հետևեք այս խորհուրդներն

Սրտի խնդիրների մասին մատնանշող ախտանշանները միշտ չէ, որ այնպիսին են լինում, ինչպիսին դուք սպասում եք, բայց եթե զգում եք, որ ինչ-որ բան այնպես չէ, մասնագետները խորհուրդ են տալիս չանտեսել դրանք։

Փորձագետները Eat This, Not That! տեղեկատվական պորտալին պատմել են որոշ ախտանշանների մասին, որոնց պետք է ուշադրություն դարձնել։

Սրտի խնդիրների մասին մատնանշող ախտանշաններից մեկը անսովոր հոգնածությունը կարող է լինել։

«Մենք ընդհանուր հոգնածության մասին չենք խոսում, երբ ձեզ մինչեւ օրվա վերջ հոգնած եք զգում… Մենք խոսում ենք այն մասին, որ դուք կարողանում էիք բարձրանալ մեկ-երկու աստիճանահարթակների աստիճաններ, բայց հիմա դժվարությամբ եք բարձրանում մեկը կամ չեք կարողանում բարձրանալ աստիճաններով՝ խիստ հոգնածություն զգալով»,- նշել է ինտերվենցիոն սրտաբան, բժշկագիտության դոկտոր Լեսլի Չոն։

Շնչահեղձության զգացողությունը կարող է լինել սթենոկարդիայի նշան, ընդգծել են բժիշկները։

«Սթենոկարդիա» բառն իրականում նշանակում է «շնչահեղձություն», եւ երբեմն ցավ կամ ճնշվածություն կարող է առաջանալ կոկորդում։ Մարդիկ սովորաբար նկարագրում են «ճշվածության» կամ «շնչահեղձության» զգացողությունը»,- նշել է Էդինբուրգի համալսարանի սրտաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Դեւիդ Նյուբին։

Կրծքավանդակի ցավը՝ կապված սրտի նոպայի հետ, միշտ չէ, որ ակնհայտ է, նշել են փորձագետները։ «Մենք պետք է խորապես ուսումնասիրենք կրծքավանդակի ցավի ախտանշանները տղամարդկանց եւ կանանց մոտ՝ սրտի նոպայի հետ կապված։ Հազվադեպ է պատահում, որ այն այնքան ողբերգական է լինում, որքան կարելի է մտածել, եւ կարող է նման լինել ճնշմանը կամ այրոցին, որոնք ի հայտ են գալիս ժամանակի ընթացքում»,- նշել է բժիշկ Չոն։

Չի կարելի անտեսել նաեւ այտուցված կոճերը, քանի որ դա կարող է լինել սրտի անբավարարության նշան, բայց դա նույնպես շատ տարածված է եւ բազմաթիվ այլ պատճառներ ունի, նշել են փորձագետները։