Ոստիկանության ծառայողները բիրտ ուժ են գործադրել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի որդու՝ Արտյոմ Վանեցյանի նկատմամբ ու բերման ենթարկել։ Ոստիկանական բռնությունների հետեւանքով Արտյոմն ստացել է վնասվածքներ, ժամեր շարունակ ապօրինի պահվել ոստիկանության բաժնում։
Ազատ արձակվելուց հետո նա հայտարարել է, որ այդպես էլ չի իմացել ինչի համար է բերման ենթարկվել, քանի որ իրեն որեւէ փաստաթուղթ չի ներկայացվել։
Աղբյուր` Փաստինֆո