Քաղաքական նկատառումներից ելնելով` իշխանական քարոզչական մեքենան հերոսացրեց բոլոր զինվորներին, բացառությամբ իհարկե ընդդիմադիր հայացքներ ունեցողներին: Կապ չուներ` ով, ինչ ա արել, բոլորը հերոս էին, ոչ մեկ իրեն պիտի վատ չզգար, որ հանկարծ էդ վատ էմոցիաները իշխանության դեմ չդրսևորվեին: Մինչդեռ պրակտիկայում դա նաև արժեզրկեց իրական հերոսներին: Հազարավոր դասալիքների, դավաճանների ու պարզապես քաքլանների հետ մեկտեղ մենք ունեցել ենք, առասպելական վարքագիծ դրսևորած, իրական հերոս տղերք: Տղերք, որոնց արարքները պիտի փառաբանվեին ու մատաղ սերնդի համար օրինակ հանդիսանային:
Նման տղա էր Առուշանյան Դավիթը: Մատաղիսում մերոնց հակագրոհի ժամանակ նա իր БМП-ով մտնում ա մարտի ու խոցվում, վիրավոր դուրս ա գալիս ու նստում մյուս БМП-ն: Էս մեկի զինամթերքը վերջանալուն պես Դավիթը երրորդ БМП-ն ա վերցնում ու մտնում թուրքերի մեջ` կրակի տակ պահելով թշնամու հատուկ ջոկատայիններին: Բանը հասնում է նրան, որ թուրքերը ստիպված մեկ այլ БТР-ով մտնում են Դավիթի БМП-ի մեջ, որ իրեն կանգնեցնեն: Դավիթը զոհվում է` հարյուրավոր զինակիցների կյանքը փրկելով և մեր ստորաբաժանումների համար հույժ կարևոր ժամանակ շահելով: Բազում անձնուրաց տղերքի մասին եմ լսել այս պատերազմի ընթացքում, բայց ևս մեկ նմանատիպ դրվագի ես ծանոթ չեմ: Նկարում իր և ադրբեջանական բախված զրահամեքենաներն են:
Դավիթն իր չորս երեխաների հետ ապրում էր Շուշիում, հիմա իր ընտանիքը մի փոքր բնակարանում է ապրում: Aram Gevorgyanը նախաձեռնել է Դավիթի ընտանքի համար տուն գնելու դրամահավաք: Որոշվել էր 110,000 դոլար հավաքվել, ու իմ համար շատ զարմանալիորեն, 102 000-ն արդեն հավաքվել է: Դրամահավաքի ավարտին մնացել է 4 օր, եթե ուզենաք դուք էլ օգնել, կարող եք դա անել` ստորև նշված հաշվեհամարներով:
‼️ArCa-յով և վճարային տերմինալներով բանկային քարտին փոխանցելու համար քարտի թվերը- 4847040001121099
Ստացող՝ Lusine Tavadyan
Բանկային հաշվեհամարին դրամով փոխանցելու համար- 19300681055300 (AMD) Converse bank
Բանկային հաշվեհամարին դոլարով փոխանցելու համար- 19300608684001 (USD) Converse bank
Բանկային հաշվեհամարին եվրոյով փոխանցելու համար- 19300625231904 (EUR) Converse bank
Իդրամ- 812050483