Հայաստան է վերադարձել «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Այս տեղեկությունը Irakanum.am-ի հետ զրույցում հաստատեց կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արթուր Վանեցյանը մեկնել էր արտերկիր՝ բուժման նպատակով։ Վերադառնալով Հայաստան Վանեցյանը շարունակելու է քաղաքական պայքարը։