Դու չէիր Վովայի միջոցով համագործակցում Նիկոլի հետ, էդ ինչեր ես խոսում. Նարեկ Սամսոնյանը՝ Նաիրի Հոխիկյանին (տեսանյութ)

Ֆրանսիայի հրապարակում չկա որեւէ մեկը, որ ցանկանում է պայքարը մարեցնել։ Նման հայտարարությամբ է հանդես եկել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով այսօր մամուլով շրջանառության դրված տեղեկությանը, թե առաջիկայում բացառված չէ փողոցային պայքարը դադար վերցնի։

Նրա գնահատմամբ՝ ընդդիմության շարժումն անթերի չէ, դրանք չլինելու դեպքում փողոցային գործողությունների արդյունքն այլ կլիներ։ Այդուհանդերձ, ըստ նրա, ժողովուրդը պատրաստ է , ժողովուրդը պահանջում է, ժողովուրդը պարտադրելու է փոփոխություն Հայաստանում։

Շարժման փողոցային գործողությունների հաջողությունն ու ձախողումը, ըստ Սամսոնյանի, կախված է երեք բաղադրիչից, դրանք են՝ քաղաքական առաջնորդները, ժողովուրդը, հակառակորդները։

«Չեմ կասկածում, որ ժողովուրդը չի նահանջելու, և ընդդիմության կողմից ցանկացած վճռական գործողության դեպքում ժողովուրդն ավելանալու է։ Հայաստանի փողոցներում այսօր հեղափոխական մթնոլորտ է, բայց արձանագրենք, որ, ցավոք, հակառակորդները դեռեւս շատ լավ են աշխատում, իրենց գործն ավելի լավ են անում, քան մենք՝ իսկական ընդդիմությունը»։

Անդրադառնալով տարածված խոսակցություններին, որ Սերժ Սարգսյանն իշխանությունը հանձնել է Նիկոլ Փաշինյանին, որպեսզի Ղարաբաղը հանձնի, նման կերպ մտածողներին Սամսոնյանը «խելագար» անվանեց։

«Ասեմ, որ այդ հիվանդ մարդիկ վրաններում, մարդկանց հավաքած սենց խոսակցություններ են տանում։ Քանի որ մեր կոռեկտությունը դրանից բարձր է, մենք փորձում ենք հրապարակային այդ մարդկանց չպատասխանել»,-նշեց Նարեկ Սամսոնյանը։

Քիչ չեն այն խոսակցությունները, որ հանրության մի ստվար զանգված էլ Ֆրանսիայի հրապարակ չի գալիս այնտեղ իրենց երբեմն ոչ ցանկալի մարդիկ տեսնելով, Սամսոնյանն ասաց, որ նման մարդիկ չեն կարողանում պատասխանել պարզ ու հասարակ մի հարցի.«Ինչի՞ն են խանգարում»։

«Տեսեք ինչ են խոսում, ասում են՝ Սաշիկի տղեն խանգարում է, Լիսկայի տղեն խանգարում է։ Եթե ասում եք խանգարում է, հստակ ձևակերպեք ու ասեք ինչին է խանգարում»,-նշեց Սամսոնյանն ու հրապարակային հարց ուղղեց լրագրող, հասարակական ու քաղաքական գործիչ Նաիրի Հոխիկյանին.

«էդ ինչեր ես խոսում, այդ ո՞վ է խանգարում։ էդ ո՞վ է համագործակցում Նիկոլի հետ։ Դու չէիր Վովայի միջոցով համագործակցում Նիկոլի հետ, այդ ի՞նչ կասկածներ են։ Առաջին շարքերում, որ Հայկ Սարգսյանին ծեծում էին, դու չկայիր այդ շարքերում։ Հայկը բան չէր արել, նավոդկով բռնեցին տարան։ Բայց ձեզ փող բաժանելու մասին զապիսով բռնում են, մենք բան չենք ասում։ Հիմա ո՞վ է շարժմանը խանգարում։ Որ ձեն չենք հանում, մի քիչ ձեզ համեստ պահեք։ Կարող եմ ասել, որ Ավետիք Չալաբյանը ուսանողներին 2 մլն առաջարկով վնաս է տվել շարժմանը։ Ամենամեծ վնասը։ Իշխանությանն այդպես պրոպանգանդայի հնարավորություն եք տվել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Սամսոնյանը։

Եզրափակելով ելույթը՝ Նարեկ Սամսոնյանը հորդորել է գնահատել քաղաքական կշիռն ու նոր միայն հրապարակ դուրս գալ։

«Բմբուլը սկսում է քննադատել երկաթին, չի հասկանում, որ իրա կշիռը շատ թեթև ա»,-նշել է նա։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: