Հայաստանում մեկ զանգով է լինելու իշխանափոխությունը, ինչպես Տեր-Պետրոսյանը հեռացավ, իսկ այսօր փողոցն ընդամենը դեկորացիա է լինելու։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Նրա խոսքով, այդ 70-80 հազար մարդիկ, որոնք փողոց պետք է իջնեն, իշխանափոխության համար դեկորացիա է։ «ԱՄՆ-ն ուզում է ՌԴ-ն շրջանցող գազամուղ կառուցել, որն, ի դեպ, արդեն կառուցվում է՝ Ադրբեջանով՝ Մեղրիի տակով, Նախիջևանով դեպի Թուրքիա ու Եվրոպա, որտեղով կարող է գնալ ինչպես ադրբեջանական ու թուրքմենական, այնպես էլ իրանական գազը։ Սա իրական սպառնալիք է, ու ազդեցիկ լծակների կորուստ ՌԴ-ի համար»,- ասել է բանախոսը՝ նշելով, որ այն պահին, երբ այդ նախագիծը միս ու արյուն ստանա, ու դրվի ռեալ ռելսերի վրա, նույն պահին կտեսնեք թե ինչպես է ՀՀ-ում իշխանափոխություն տեղի ունենում։
«Փաշինյանին կփաթեթավորեն, ու բանտիկը վրան կապած կուղարկեն գուցե Ռոստով քաղաք՝ Յանուկովիչի հարևանությամբ»,- ասել է Նահապետյանը։
Բանախոսն անդրադարձել է նաև ՌԴ-ԱՄՆ դիմակայությանը, ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանի հնարավոր նշանակմանն ու թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի։
Մանրամասները՝ տեսանյութում։