Կառավարական ամառանոցի մոտ ցուցարարների հետ բախման ժամանակ ոստիկանական ուժերը հատուկ միջոցներ կիրառեցին, մասնավորապես ծխարձակող նռնակներ։ Ոստիկանները բիրտ ուժով քաղաքացիներիներին բերման են ենթարկում, նույնիսկ հարվածներ հասցնում ցուցարարներին։ Ծխարձակող նռնակների կիրառման հետևանքով բազմաթիվ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է։ Նրանց մեջ նաև մեկ ոստիկան կա։
Գետնին բազմաթիվ կոշիկներ կան, որոնք քաշքշուկի ժամանակ դուրս են եկել քաղաքացիների ոտքերից։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցներն ավելի վաղ մոտ երկու ժամ շրջափակել էին Կառավարության շենքի բոլոր մուտքերը, և իմանալուց հետո, որ վարչապետը շենքում չեն եկել էին Կառավարական ամառանոցի մոտ, որտեղ փամփերսներ էին թողել մուտքի մոտ՝ հայտարարելով, որ քանի որ վարչապետը վախենում է իրենցից, դրանք նրան պետք կգան։
Այնուհետև ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, թե որոշ իշխանական պատգամավորներ «Ֆեյսբուքում» լուսանկարներ են հրապարակում՝ գրելով, թե իրենք ոչ մեկից չեն վախենում և ԱԺ–ում են, ինչից հետո Սաղաթելյանը հայտարարեցն, որ իրենք գնում են ԱԺ։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցություններն այսօր Արցախի հարցի օրակարգով ԱԺ արտահերթ նիստ էր հրավիրել, սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բոյկոտել էր նիստը, արդյունքում նիստը տեղի չի ունեցել։