Արտակարգ դեպք՝ Երևանում. մարզահամերգային համալիրի հարակից տարածքում հայտնաբերվել է մարդու գանգ

Արտակարգ դեպք՝ Երևանում. մարզահամերգային համալիրի հարակից տարածքում հայտնաբերվել է մարդու գանգ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

«Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները մարզահամերգային համալիրի հարակից տարածքում ծառատունկ իրականացնելու ժամանակ հայտնաբերել են մարդու գանգ։ Դեպքի մասին ահազանգել են ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,-գրել է կայքը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: