Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի տվյալներով՝ լաբորատոր հետազոտություններով, Վրաստանում հաստատվել է «կապիկի ծաղիկ» վիրուսի առաջին դեպքը, հայտնում է «Ալիք մեդիա»-ն։
Ըստ կենտրոնի տվյալների՝ պացիենտը վարակվել է Եվրոպայում:
«Հիվանդն ունեցել է վիրուսի թեթև ձև և համապատասխան բուժումից հետո դուրս է գրվել բուժհաստատությունից։
Ուսումնասիրվել են նաև շփումները, և ոչ մի դեպքում կլինիկական նշաններ չեն հայտնաբերվել։