Հենոն ձեզ ի՞նչ էր արել, բացի սեփական առողջության հաշվին ձեզ ուրախություն պարգևելուց, որ էդ տղուն սենց դավաճանեցիք

Երևանում մեր ֆուտբոլային հավաքականի լեգենդները հրաժեշտի խաղ են եկել խաղան` ֆեդերացիայ 30-ամյակին նվիրված: Հավաքվել են բոլորը բացի Մխիթարյան Հենրիկից ու շատ քչերը ընկալեցին համազգային ստորության այս դրսևորումը, ֆեյսբուքյան իր էջում գրել «Ադեկվատ» կուսակցության ղեկավարներից Արթուր Դանիելյանը։

«Հավաքականում Հենրիկի փառահեղ մի քանի սեզոնին ես շատ մոտիկից եմ հետևել: Այն ժամանակ ակտիվ էի ոչ միայն որպես շարքային ֆուտբոլասեր, այլ ֆանատական շարժման մեջ: Լավ եմ հիշում` ոնց էին այդ տղային բոլորը պաշտում: Ոնց էին օրինակելի համարում իր աշխատասիրությունը, համեստությունն և նվիրվածությունը: Բոլորս ուրախանում էինք, որ նա ջահելների համար լավ օրինակ է, թե ինչպես կարելի է հասնել բոլոր բարձրունքներին: Տո հենց ես կարող ա ֆուտբոլը չթարգեյի, եթե Հենրիկը իմ տարիքային խմբից լիներ: Ողջ ազգն էր իրենով պարծենում ու հպարտանում, թեպետ իհարկը իրենով իրավունք ուներ պարծենալ միայն նրա մայրը ու մի քիչ էլ Հայրապետյան Ռուբենը ու Վարդանը Մինասյան:

Անցավ մի քանի տարի, երկրում «հեղափոխություն» եղավ և, կեղծ ժողովրդավարության էքստազի մեջ, այն դուրս բերեց ժողովրդի իրական դեմքը: Միջին վիճակագրական հային լիովին նկարագրող ապիկար ապուշների հմուտ կառավարման արդյունքում Հենրիկը նադայել ա ըլնում ու դադարում խաղալ հավաքականում: Հավաքականն էլ բնականաբար փլուզվում է ու իր արած ամեն ինչը միանգամից մոռացվում է: Հասնում է նրան, որ իրենով պարծեցող ոչնչությունները նույնիսկ սկսում են իրեն փնովել, դե հո չեն ընդունի, որ եկել եղածն էլ քանդել են:
Ու էս ամեն ինչի ֆոնին հանրությունն էլ առանձնապես ռեակցիա չի տալիս: Տղա էր էլի, եկավ մեզ մի քիչ ուրախացրեց, թերարժեքության բարդույթներիս դարման արեց, ռասխոդ արինք, գնաց: Թե նա հիմա ոնց ա իրան զգում, հեչ վեջներիս էլ չի:
Ավելին, նույնիսկ իրա թմակիցների վեջին չի: Մարդիկ, ովքեր ահագին փող աշխատեցին իրա մեջքին հելած: Մովսիսյան Յուրային ես վաղուց եմ ճանաչում, դեռ Փասադենայի ավագ դպրոցի դաշտերում իրար հետ պարապելուց: Միշտ եղել ա առողջ, նպատակասլաց ու ուժեղ անձնավորություն, բայց ինքն իրանով Կրասնոդարից ավել չէր հասնի, եթե հավաքականում իրան չսնուցեր Հենոն: Հենոն չլիներ Յուրան Սպարտակում չէր հայտնվի: Ոչ Յուրան առաջ կգնար, ոչ` Ղազարյանը, ոչ` Արզումանյանը, ոչ էլ` մնացածը: Հավաքականի անկման հետ բոլոր տղերքի կարյերան անկում ապրեց, բացի Հենոյից: Հիմա ինձ հետաքրքիր ա, որ էդ տղերքը եկան տեսան Հենոն չկա, մտքներով չանցա՞վ ասեն՝ լավ ես ի՞նչ եք անում…
Լավ, ենթադրենք Սերժը քաղաքականացված էր, խճճված է իր ժառանգությունը, դեռ ահագին բան պատմությունը պիտի պարզի: Լավ, ենթադրենք Հայրապետյան Ռուբենն էր խնդրահարույց, Նիկոլին էր քրֆում, բան… Արա, այ ժողովուրդ, բա Հենոն ձեզ ի՞նչ էր արել, բացի սեփական առողջության հաշվին ձեզ ուրախություն պարգևելուց, որ էդ տղուն սենց դավաճանեցիք:
Դժվար ա երկիր կառուցել, երբ դավաճան են բոլորը… Հարությունյան Շանթը շատ ճիշտ ասում, որ մեզ բարոյական հեղափոխություն է պետք»։
Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: