Այսօր անկրկնելի Դավիթի ծննդյան օրն է. պատերազմը խլեց նրա կյանքը ևս… աղոթենք Դավիթի հոգու համար

«Այսօր իմ անկրկնելի ԴԱՎԻԹԻ ծննդյան օրն է…» , — գրել է Դավիթի տատիկը՝ Անահիտ Հայթայանը։
Դավիթս, քո բացակայության երկրորդ տարին է գլորվում։ Ժամանակը, մեծ հաշվով, կարծես թռչում է, բայց առանց քեզ օրերն ու րոպեներն անասելի ծանր են անցնում։
Անեզր դատարկություն է, անարձագանք, ծանր լռություն, հոգու չամոքվող ցավ…
Պարտություն չընդունող ու միշտ հաղթանակի ձգտող ԴԱՎԻԹՍ, ախր մեզ բոլորիս մոլորության մեջ էին գցել ու խեղաթյուրել բոլոր արժեքներն ու սրբությունները։
Քո իրական հաղաթանակները գիտության ոլորտում պիտի լինեին…
Քանի դեռ կամ դու միշտ ինձ հետ ես՝ իմ սրտում, իմ մտքում, իմ հոգում…
Ծնունդդ շնորհավոր, իմ հզոր ու պայծառ ԴԱՎԻԹ…
Կարող եք կիսվել սոց․ ցանցերում