Երեկ Ապարանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների առողջական վիճակի մասին է ներկայացնում բժիշկը։
«Նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր էր։ Վիրավորումներ ունեն գլխի և պարանոցի շրջանում։ Նրանցից մեկի մոտ գրանցվել է մահ։
Երկրորդ հիվանդը վիրահատվել է, գլխի շրջանում հրազենային վիրավորում ունի։ Ընդհանուր վիճակը մեզ թույլ չի տալիս լավատես լինելու իր հարցով։
Համեմատաբար ծանր կայուն վիճակում է երրորդը, նրա կրծքավանդակն է վիրավորվել։ Գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում» , — ասաց բժիշկը։
Նա նշեց, թե վիրավորում ստացածներից բոլորը երիտասարդ են։
Մյուսներն ինտենսիվ բուժման մեջ են գտնվում։
«Կանենք ամեն ինչ, որ լավ լինի», — ասաց բժիշկը։
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզում երեկ կրակոցների էին հնչել, ինչի հետևանքով 3 քաղաքացի մահացել էր։