Գեղարքունիքի մարզում հերթական զորակոչն անցկացվեց Սևան և Վարդենիս համայնքներում։
Սևանում նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանը և Վահան Զարոյանը, Սևանի համայնքապետարանի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։