Մարուքյանը Ձեր գլխի մազերի չափ գործ է արել ու անում Արցախի համար. ո՞ւմ են ավելի լավ դիմավորում. Իշխան Սաղաթելյանի՞ն, թե Էդմոն Մարուքյանին

Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Իշխան Սաղաթելյանի՝ Ստեփանակերտի շուկա այցին։

«Արցախում՝ այս նույն վայրում և նույն մարդկանց մանիպուլացնելով նյութեր էին պատրաստում, թե իբր ինձ վատ են ընդունել, իսկ այ երևանյան ասֆալտի վրա «հերոսացած», բայց իրականում Արցախի համար ոչ մի բան չարած, անգամ ՀՀ զինված ուժերում չծառայած մարդուն լավ են ընդունում:

Ամոթ է ուղղակի, թե բա էն Մարուքյանն եկավ ի՞նչ բերեցինք գլուխը )))
Մարուքյանը Ձեր գլխի մազերի չափ գործ է արել ու անում Արցախի համար, բայց դրա մասին եկեք լռենք» , — գրել է Մարուքյանը։
Կարող եք կիսվել սոց․ ցանցերում