Հավի միսը՝ կեղտոտ վաննայում. ի՞նչ ենք մենք կերել

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների հրապարակած տեսանյութը դարձել է մսամթերքի արտադրամասի գործունեության կասեցման հիմք։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, քաղաքապետարանից ստացված ահազանգի հիման վրա, ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կարեն Ղարիբյանին պատկանող մսամթերքի արտադրությունում:

Տեսչական մարմնից հայտնում են՝ արդյունքնում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝ տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չի եղել այնպես, որ բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, չի եղել խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն, բացակայել է անձնակազմի համար հանդերձարանը:

Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում